ԵՄ-ն չի պատրաստվում ընդունել Հայաստանին»․ Figaro-ի հարցազրույցում նախազգուշացնում է քաղաքագետը

ԵՄ-ն չի պատրաստվում ընդունել Հայաստանին»․ Figaro-ի հարցազրույցում նախազգուշացնում է քաղաքագետը

Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու հնարավորության մասին հայտարարություններն անիրատեսական են։ Ֆրանսիական Figaro պարբերականին տված հարցազրույցում նման գնահատական է տվել ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ, Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ Տիգրան Եգավյանը։

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը երկար ժամանակ փորձում էր լավ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ եվրոպացիների հետ։ Սակայն իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռավորություն պահելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կարող է Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել, ինչին Բրյուսելում արձագանքել են՝ նշելով, թե պատրաստ են այն քննարկել «հետաքրքրությամբ»։

Մեկնաբանելով արտաքին քաղաքական վեկտորի այս փոփոխությունը՝ ֆրանսիացի փորձագետը ընդգծել է, որ Եվրամիությունը չունի Հայաստանին իր կազմում ներառելու մտադրություն։

«Եվրամիությունը նպատակ չունի ինտեգրել Հայաստանը՝ ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ հեռանկարում»,- Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է Եգավյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում