Կարդացեք նաև
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը սպասելի է համարել Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, ըստ որի՝ առայժմ վաղ է հստակ ժամկետներ նշել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման վերաբերյալ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն չէր հաստատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ակնկալիքը, թե Հայաստանը կարող է 2029 թվականին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ստանալ՝ ընդգծելով, որ «դեռ վաղ է նման ճշգրտությամբ խոսել»։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես էր եկել հուլիսի 2-ին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Կոսաչովը նշել է, որ Եվրոպական միությունը թեկնածուներից պահանջում է «առավելագույն հավատարմություն և զիջումներ», իսկ փոխարենը տալիս է միայն «փայլուն հեռանկարների» մասին խոստումներ․
«Այս իրավիճակում անսպասելին միայն Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ նման հավաստիացումների նկատմամբ ոչնչով չհիմնավորված վստահությունն է»,- ընդգծել է ռուս սենատորը։
Կոսաչովը նաև հավելել է, որ եթե Երևանը փորձում է օգտվել Հայաստանի շուրջ տարբեր ուժային կենտրոնների մրցակցությունից, ապա «դա չի ստացվի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում