Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի բանակի համատարած ստուգման մասին․ «Պետք է անել այնպես, ինչպես պատերազմում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է զինված ուժերի մարտունակությունը համալիր ստուգելու անհրաժեշտության մասին։ Բրեստի մարզի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարան կատարած այցի ընթացքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պատերազմական գործողություններից խուսափելու համար անհրաժեշտ է զորավարժություններն անցկացնել առավելագույնս մոտեցված մարտական պայմաններին։

«Ժողովրդական լեզվով ասած՝ բանակը պետք է ցնցել, ժամանակն է։ Ամբողջ բանակը։ Բոլորին ստուգելու ենք՝ ընդհուպ մինչև զորահավաքային պատրաստվածությունը»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի փոխանցմամբ՝ ներկայումս իր հանձնարարականով ստուգումներ են անցկացվում հրետանային բրիգադում, իսկ ավելի վերլուծվել են տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը։

Լուկաշենկոն նաև հավելել է, որ բոլոր ստուգողական միջոցառումների ընթացքում պարտադիր հաշվի է առնվում ժամանակակից ռազմական հակամարտությունների ուսումնասիրված փորձը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում