Շուշիում տեղի ունեցողը մեր անմիաբանության հետևանքն է․ Արամ Ա Կաթողիկոս

Շուշիում տեղի ունեցողը մեր անմիաբանության հետևանքն է․ Արամ Ա Կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերին, որտեղ պատկերված են օտարերկրացիների այցելությունն ու ուրախությունները Շուշիում, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելու փորձերը։

Ֆեյսբուքյան իր էջում Նորին Սրբությունն, մասնավորապես, գրել է․

«Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացումով» դիտում ու լսում, թե ինչպես են մեր սուրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնեցված մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես ալբանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։

Արդարև, ընդվզեցուցիչ մի երևույթ, որը հետևանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որը մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Հույս ունենք ու աղոթում ենք, որ «իրական» Հայաստանից մասեր Շուշիի ճակատագրին չենթարկվեն՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում