«Սնդիկի մասին լուրերը սուտ են». «Վեոլիա Ջուրը» պարզաբանում է տարածել ծորակի ջրի վերաբերյալ

«Սնդիկի մասին լուրերը սուտ են». «Վեոլիա Ջուրը» պարզաբանում է տարածել ծորակի ջրի վերաբերյալ

Վերջին օրերին համացանցում և սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են լուրեր, թե իբր ծորակի ջուրն օգտագործելը վտանգավոր է, քանի որ դրանում սնդիկ է հայտնաբերվել։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հերքելով շրջանառվող լուրերը և դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։

Ընկերության պարզաբանման համաձայն՝ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և որևէ առնչություն չունի իրենց սպասարկման տիրույթում գտնվող բնակավայրերի հետ։ Խնդրո առարկա իրավիճակը վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքից դուրս է։

Ընկերությունից հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, խուճապի չմատնվել և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում