Ջավախքից արձագանքել են Սփյուռքի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին

Ջավախքից արձագանքել են Սփյուռքի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին

Ջավախահայ մի խումբ հասարակական գործիչներ բաց նամակ են հրապարակել՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի՝ հայկական Սփյուռքի վերաբերյալ վերջին հայտարարություններին։

Նամակի հեղինակները անընդունելի և վիրավորական են համարել Սփյուռքի վերաբերյալ հնչեցրած այն ձևակերպումները, թե իբր որքան ուժեղ է հայկական Սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը։

Ջավախահայ գործիչները խիստ բացասական են գնահատել նաև Փաշինյանի այն պնդումը, թե Սփյուռքի աջակցությունը Հայաստանին հիմնականում արտահայտվել է «պատառոտված և հին հագուստի» տեսքով՝ ընդգծելով նման գնահատականների վնասակարությունը համահայկական միասնության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում