«Բոլոր հանդիպումներում դրոշը կա, բացի Ադրբեջանի հետ հանդիպումից»․ Էդգար Ղազարյան
Կարդացեք նաև
Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Ղազարյանն ուշագրավ դիտարկում է արել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ունեցած երկկողմ հանդիպումների արարողակարգային դետալների վերաբերյալ։
Իր ֆեյսբուքյան էջում քաղաքական գործիչը հրապարակել է հետևյալ դիտարկումը․
«Նյու Յորքում Արարատ Միրզոյանի բոլոր հանդիպումներում առկա է Հայաստանի և հանդիպման մյուս կողմի երկրի դրոշը, բացառությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից։
Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ չեն դրվում Փաշինյանի և Ալիևի հանդիպումների ժամանակ։
#խաղաղություն_ենք_գուրգուրում»։
Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը հերթական անգամ վեր է հանում հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ ստեղծված արարողակարգային անհավասարության հարցը, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս հանրային-քաղաքական շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում