Օկուպացված Արցախի Շուշիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
28/09/2026 20:14
Կարդացեք նաև
Օկուպացված Արցախի Շուշիի շրջանում ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Բաքվի բնակիչ, 1979 թվականին ծնված Բախտիյար Բայրամովի վարած ավտոմեքենան նախկին շփման գծի չմաքրված հատվածում հայտնվել է հակատանկային ականի վրա։
Պայթյունի հետևանքով Բայրամովը վիրավորվել է։ Դեպքի առթիվ Շուշիի շրջանի դատախազությունում ընթանում է քննություն։
Ադրբեջանական համապատասխան գերատեսչությունները հերթական անգամ կոչ են արել իրենց քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ուշադրություն դարձնել ականային վտանգի նշաններին, չհպվել կասկածելի առարկաներին և չմտնել ցանկապատված տարածքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում