Հայկական պատվիրակությունը առաջին անգամ մասնակցել է Սավոյական Արքայական Տան համաժողովին

Հայկական պատվիրակությունը առաջին անգամ մասնակցել է Սավոյական Արքայական Տան համաժողովին

Իտալիայի Թուրին քաղաքում սեպտեմբերի 26-ին և 27-ին տեղի է ունեցել Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը, որը գլխավորել է Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլիբերտո դի Սավոյան։

Մշակութային և պատմական մեծ նշանակություն ունեցող այս արարողությանը առաջին անգամ մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը։ Պատվիրակությունը գլխավորել է Սավոյական Արքայական Տան Սուրբ Մաուրիցիոսի և Սուրբ Ղազարի Օրդենի Ասպետ, Սուրբ Աթոռի Կանոնական իրավունքի դոկտոր Ռուբեն Ղազարյանը։

Այս մասնակցությամբ պաշտոնական սկիզբ է դրվել Սավոյական Արքայական Տան հետ հարաբերությունների խորացմանն ու ինստիտուցիոնալիզացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում