Դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են. ԿԲ-ն հրապարակել է հոկտեմբերի 2-ի փոխարժեքները

Դոլարը, եվրոն և ռուբլին էժանացել են. ԿԲ-ն հրապարակել է հոկտեմբերի 2-ի փոխարժեքները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 2-ի արտարժույթի պաշտոնական փոխարժեքները, համաձայն որոնց՝ հիմնական արտարժույթները դրամի նկատմամբ անկում են գրանցել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0․27 դրամով և կազմել 362․55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է 2․41 դրամով՝ սահմանվելով 407․29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0․01 դրամով և կազմել 4․3363 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում