«Ֆրանսիան քո կոնյակը կգնի՞». Լուկաշենկոն ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Հայաստանին
Կարդացեք նաև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մինսկում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քայլերին։
Բելառուսի ղեկավարը կոչ է արել հայկական կողմին մտածել, թե արդյոք կկարողանա ԵՄ-ում վաճառել իր կոնյակը, միրգն ու բանջարեղենը և դրանով փոխարինել ԵԱՏՄ շուկայում իրացվող ծավալները։
«Եթե որոշել ես գնալ Եվրոպական միություն, դե ո՞ւր ես շտապում։ Դու հստակ որոշե՞լ ես, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր են տանելու քո բանջարեղենն ու միրգը, և ինչ ծավալով»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև հավելել է. «Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան քեզնից կգնի քո կոնյակը (իրենցն ուղղակի տեղ չունեն դնելու, բայց քոնը կգնի), շատ լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես վազում, ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ գցում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում