Գարեգին Երկրորդը հանդիպել է իրավաբանների հետ. ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գնահատվել է հակասահմանադրական

Գարեգին Երկրորդը հանդիպել է իրավաբանների հետ. ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը գնահատվել է հակասահմանադրական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել ճանաչված իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն ու Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող վերջին նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում իրավաբանական համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն ու փաստաբան Արա Զոհրաբյանը, անդրադարձել են վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցին, ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովին, ինչպես նաև եկեղեցականների առնչվող քրեական վարույթներին։

Մասնակիցները դատապարտել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով բացահայտ հակասահմանադրական քայլ և Եկեղեցու ինքնակառավարմանն ու ներքին կյանքին միջամտելու փորձ։ Ընդգծվել է, որ Եկեղեցու կառավարման հարցերը խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել և հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու սահմանադրական սկզբունքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին գործում է օրենքի սահմաններում և ակնկալում է Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում