Նոբելյան մրցանակ՝ ֆիզիկայի ոլորտում. Հայտնի է 2026 թվականի դափնեկրի անունը
Կարդացեք նաև
Ստոկհոլմում հայտարարվել է ֆիզիկայի ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Հեղինակավոր պարգևին արժանացել է բելգիացի աստղաֆիզիկոս Ֆրենսիս Հալցենը՝ աստղաֆիզիկայի ոլորտում արձանագրած հեղափոխական ձեռքբերումների համար։
Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի որոշման մեջ նշվում է, որ մրցանակը շնորհվել է IceCube նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում ունեցած վճռորոշ ավանդի և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների բացահայտման համար։
Նոբելյան կոմիտեի գնահատմամբ՝ Հալցենը հիմք է դրել աստղագիտության բոլորովին նոր ուղղության։ Նա առաջարկել էր Հարավային բևեռի սառցադաշտերն օգտագործել նեյտրինո մասնիկները որսալու համար, ինչի արդյունքում ստեղծվեց IceCube եզակի աստղադիտարանը, որն ունակ է հետևելու խոր տիեզերքից եկող մասնիկներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում