Տնտեսական ցնցումներ Մերձավոր Արևելքում. Իրանյան հակամարտությունը հարվածել է նավթին, գազին և ավիացիային

Տնտեսական ցնցումներ Մերձավոր Արևելքում. Իրանյան հակամարտությունը հարվածել է նավթին, գազին և ավիացիային

Իրանի մասնակցությամբ ծավալվող պատերազմը ծանր հարված է հասցրել Պարսից ծոցի երկրների տնտեսության երկու հիմնական սյուներին՝ էներգակիրների արտահանմանն ու ավիացիոն ոլորտին։ Համաշխարհային բանկի թարմացված կանխատեսումներով՝ տարածաշրջանի վեց արաբական երկրների տնտեսությունն այս տարի կկրճատվի միջինում 4,3%-ով։ Չնայած նավթի գների բարձրացմանը՝ արտահանման ծավալների անկումը թույլ չի տվել փոխհատուցել բյուջետային կորուստները։

Մատակարարումների խաթարման ազդեցությունն արդեն հասել է Եվրոպա, որտեղ սպառողները ստիպված են այլընտրանքային աղբյուրներ փնտրել։ Մասնավորապես, կատարական QatarEnergy ընկերությունը ֆորս-մաժորային ռեժիմը երկարաձգել է մինչև դեկտեմբերի սկիզբ, ինչի հետևանքով իտալական «Edison» ընկերությունը զրկվել է շուրջ 4,6 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազի (ՀԳՆ) պլանավորված մատակարարումներից։ Չնայած սրան՝ իտալական կողմը հայտարարում է, որ կարողացել է այլ աղբյուրներից լրացնել պակասորդը։

Զգալի վնասներ է կրում նաև ավիացիոն ոլորտը․ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալներով՝ Մերձավոր Արևելքի ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 14,6%-ով։ Օդային տարածքների փակումն ու երթուղիների երկարացումը հանգեցրել են վառելիքի ծախսերի կտրուկ ավելացման և չվացուցակների խաթարման։ Դոհայում կայացած ճեպազրույցի ընթացքում Կատարի իշխանությունները զգուշացրել են, որ ստեղծված հակամարտության համար այսօր ստիպված է վճարել ողջ աշխարհը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում