Հայ-ադրբեջանական հանդիպում Գորիսում. Քննարկվել են TRIPP նախագծի տեխնիկական մանրամասները
08/10/2026 16:31
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում։ Քննարկումների առանցքում են եղել TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող հարցերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների մասնագիտական խմբերը մանրամասն քննարկել են ենթակառուցվածքների անցկացման տեխնիկական չափորոշիչները, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղությամբ կողմերի մոտեցումների շուրջ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների պատկան մարմինների միջև աշխատանքների համակարգմանն ու առաջիկա գործնական քայլերի հստակեցմանը, որոնք անհրաժեշտ են նախագծի արդյունավետ առաջմղման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում