Գնաճի նոր ալիքի մտավախություն. Նավթի թանկացումն ու պարտատոմսերի եկամտաբերությունը հարվածել են Wall Street-ին
Կարդացեք նաև
Ամերիկյան ֆոնդային բորսաներում հինգշաբթի օրը արձանագրվել է ցուցանիշների նկատելի անկում․ պատճառը նավթի գների կտրուկ աճն ու պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացումն են, ինչը վերստին բարձրացրել է գնաճային ռիսկերը։ «Brent» տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 4.2%-ով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 104 դոլարը, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքից մատակարարումների խաթարման մտավախություններով և փոթորկի պատճառով ԱՄՆ-ում արդյունահանման ընդհատումներով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 5.3%-ի՝ մոտենալով 2002 թվականից ի վեր իր ամենաբարձր ցուցանիշին։ Էներգակիրների թանկացումն ու փոխառու միջոցների թանկացումը բացասաբար են անդրադարձել տեխնոլոգիական հսկաների վրա. «Amazon»-ի և «Tesla»-ի բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 1%-ով և 1.4%-ով, իսկ չիպեր արտադրող ընկերությունները նույնպես հայտնվել են ճնշման տակ։ S&P 500 և Nasdaq ինդեքսները նահանջել են նախորդ օրվա պատմական ռեկորդներից, իսկ Dow Jones-ն ընդհատել է չորսօրյա աճի շարքը։
Առաջիկա շաբաթ սպասվող եռամսյակային հաշվետվությունների շրջանում վերլուծաբանները կանխատեսում են S&P 500 ընկերությունների շահույթի 30.6% աճ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչների հայտարարություններն ակնարկում են հնարավոր լրացուցիչ տոկոսադրույքների բարձրացման մասին, թեև շուկաներն ակնկալում են, որ հոկտեմբերին դրանք կմնան անփոփոխ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում