«Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված իմ ու կնոջս հաշիվների վրա»․ Էդգար Ղազարյան
10/10/2026 20:48
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով իր ընտանիքի նկատմամբ իշխանությունների ճնշումների մասին։
Պատգամավորը, մասնավորապես, գրել է․
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար…»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում