«Արցախցիների խնդիրները միանշանակ պետք է լուծվեն»․ Արամ Վարդևանյանը՝ բնակապահովման ծրագրին ձեռնպահ քվեարկելու մասին

«Արցախցիների խնդիրները միանշանակ պետք է լուծվեն»․ Արամ Վարդևանյանը՝ բնակապահովման ծրագրին ձեռնպահ քվեարկելու մասին

Արցախցիների սոցիալ-տնտեսական համալիր խնդիրները, որոնց նրանք բախվում են արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվեն և կլուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Նախագիծը վերաբերում է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրին:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 66 կողմ, 0 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Արամ Վարդևանյանի պարզաբանմամբ՝ քվեարկության առարկան և դրա հիմքում դրված հիմնավորումները պայմանավորված են եղել ֆինանսական որոշակի հանգամանքներով, ինչի պատճառով էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում