«Անընդունելի է Արցախի էջը փակված համարելը»․ Լիլիթ Գալստյանը քննադատել է ՔՊ-ի պաշտոնական քաղաքականությունը
Կարդացեք նաև
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում խստորեն քննադատել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը՝ անդրադառնալով արցախահայության հիմնախնդիրներին նվիրված վերջին քննարկումներին։ Պատգամավորը հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ իրենց նախաձեռնությամբ տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված Ադրբեջանի էթնիկ զտման և օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված արցախահայության իրավական, սոցիալական և տնտեսական հարցերին։
Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ՝ այդ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 70 քաղաքացի, որոնք ներկայացրել են արցախահայության բոլոր շերտերը։ Սակայն իշխանական պատգամավորները հրաժարվել են լսել քաղաքացիներին․ «Սակայն այդ քննարկման ժամանակ ՔՊ-ի ներկայացուցիչները հայտարարություն են արել և հեռացել՝ ասելով, որ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումն իրենց համար անընդունելի է՝ առանց լսելու, ինչպիսի լուրջ մարտահրավերների են բախվում արցախահայերը»,- շեշտել է պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում