«Այսօր հետախույզ, վաղը տանկիստ»․ Ալեն Ղուլյանը՝ Էդիկ Ասրյանի համազգեստի և թևանշանների մասին

Փորձագետ, հասարակական գործիչ Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Էդիկ Ասրյանի համազգեստին և կրած թևանշաններին։ Ղուլյանը մասնավորապես գրել է․

«Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Էդիկ Ասրյանի թևքին հայտնվել «Ռազմական հետախուզության» վարչության թևանշանը։ Մի՞թե ես ինչ-որ բան եմ բաց թողել։

Այո՛, ռազմական հետախուզության վարչությունը ենթարկվում է Գլխավոր շտաբին, բայց դա չի նշանակում, որ ամբողջ Գլխավոր շտաբի պետը պետք է իր վրա փակցնի հետախուզության թևանշանը։ Հետախուզությունից բացի, Գլխավոր շտաբին ենթարկվում են էլի մի շարք վարչություններ՝ հրթիռային զորքեր և արտիլերիա, ՀՕՊ, ավիացիա, ինժեներական զորքեր, կապ, ՌԷՊ, ԱԹՍ և այլն․․․

Բացատրեք, թե ինչո՞ւ է ֆելդմարշալը հանկարծ փակցրել հենց ռազմական հետախուզության թևանշանը։ Նա մանկուց երազե՞լ է հետախույզ դառնալ ու ցնորվել է գաղտնի գործողություններով։ Թե՞, կանաչ բերետ դնելով, իրեն պատկերացրել է ամերիկյան «կանաչ բերետավորներից» տղամարդկանց պես կոշտ սպեցնազովեց։ Այնպես է, որ նրա համազգեստը աշխատում է մագնիսներով սառնարանի պրինցիպով՝ ինչ պատահի, իր վրա է կախում։

Բերետների հետ կապված նրա մոտ վաղուց է այդպես․ այսօր մոխրագույն է, վաղը՝ կանաչ։ Հիմա էլ թևանշաններն է ըստ տրամադրության փոխում․ այսօր հետախույզ է, վաղը՝ տանկիստ, վաղը չէ մյուս օրը՝ արտիլերիա․․․

Ի դեպ, դատելով թևքի վրայի կպչուն ժապավենի չափսերից՝ այնտեղ դեռ տեղ մնացել է։ Այնպես որ, կարող է մի երկու թևանշան էլ այլ վարչություններից այնտեղ կպցնել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում