ԵՊՀ-ն՝ դատարանում․ Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանը պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները

ԵՊՀ-ն՝ դատարանում․ Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանը պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Դատարան ներկայացված հայցադիմումներով փորձագետները պահանջում են անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ հրամանները, վերականգնել իրենց նախկին պաշտոններում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը։

Բացի այդ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը պահանջ է ներկայացրել նաև այն դեպքի համար, եթե նախկին աշխատանքում վերականգնումը հնարավոր չլինի․ այդ պարագայում նա պահանջում է որպես հատուցում բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար։ Հայտնի է նաև, որ Ղևոնդյանի հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում