Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է․ նիստը չի կայացել

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է․ նիստը չի կայացել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատական նիստի չկայանալու պաշտոնական պատճառաբանություն է ներկայացվել դատարանի ծանրաբեռնվածությունը։

Կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր դատախազությունը, սակայն նախատեսված դատական նիստը այդպես էլ տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են սույն թվականի օգոստոսի 25-ին։ Սեդրակ Քոչարյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում