Բացարձակ ՔՊ-ացում և բռնատիրություն․ Տիգրան Աբրահամյանը բացահայտում է ՏԻՄ ընտրություններում իշխանության կոշտ մեթոդները
Կարդացեք նաև
ՏԻՄ ընտրություններում իշխանության որդեգրած քաղաքականությանը, վարչական ճնշումներին ու բռնատիրական գործելաոճին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա գնահատմամբ՝ իշխող վարչախմբի գլխավոր սկզբունքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բացարձակ «ՔՊ-ացում» իրականացնելն է։
Ֆեյսբուքյան իր էջում նախկին պատգամավորը, մասնավորապես, գրել է․
«Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է։
Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել և փորձում են իրենց չեզոք, ապաքաղաքական դիրքերում պահել։
Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում