Տավուշում սահմանը հատած ադրբեջանցուն վերադարձրել են Ադրբեջան․ ԶԼՄ-ներ
22/10/2026 15:30
Կարդացեք նաև
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տավուշի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան։
Ստացված տեղեկությունը ճշտելու նպատակով «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ մամուլի ծառայությունից լրատվամիջոցին հորդորել են հարցին պաշտոնական ընթացք տալու համար ուղարկել գրավոր հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում