Ցուցարարները փորձել են ներխուժել Չեխիայի խորհրդարանի շենք․ Պրահայում զանգվածային միտինգ է անցկացվել
24/10/2026 14:16
Կարդացեք նաև
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Չեխական հեռուստատեսության և ռադիոյի ֆինանսավորման պարտադիր վճարները չեղարկելու կառավարության ծրագրերի։ Մալոստրանսկայա հրապարակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մի մասը հետագայում փորձել է մտնել խորհրդարանի շենք:
Ակցիայի առաջնորդների թվում էին Չեխական հեռուստատեսության նախկին արտասահմանյան թղթակից Տոմաշ Էտցլերը և դերասանուհի Իտկա Չվանչարովան։ Նրանք ընդգծել են, որ զանգվածային լրատվամիջոցները պետք է անկախ մնան պետությունից և ֆինանսավորվեն հասարակության կողմից։ Երեկոյան ցուցարարների մի մասը շարժվել է Պատգամավորների պալատի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք, սակայն ոստիկանությունը կանխել է փորձը։ Ակցիան անցել է առանց ձերբակալությունների։
Չնայած բողոքի ակցիաներին՝ Չեխիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել քաղաքացիների համար ամսական 150 կրոն տեսալսողական և 55 կրոն ռադիոյի պարտադիր վճարները չեղարկելու օրինագծին։ Փաստաթուղթն ուղարկվել է լրատվամիջոցների և մշակույթի հանձնաժողով՝ հետագա ընթերցումների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում