Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվող բանակցությունների մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվող բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում ամերիկյան առաջնորդը պատասխանել է բանակցային գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցին։

«Դրանք կկայանան բավականին շուտով, և կարծում եմ՝ երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել», – նշել է Թրամփը՝ ընդգծելով հակամարտության կարգավորման շուրջ կողմերի պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում