ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ իշխող ուժը հաղթել է համայնքների մեծ մասում

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ իշխող ուժը հաղթել է համայնքների մեծ մասում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Հայաստանի 21 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները։ Համաձայն ներկայացված տվյալների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հաղթանակ է տարել համայնքների մեծ մասում։  

Ըստ ԿԸՀ հրապարակած դիագրամների՝ Ստեփանավանում (13 299 մասնակից) «Գարեգին Բադալյան» դաշինքը (ԳԲ) ստացել է 41.54% (5,506 ձայն), «Հայրենիք» կուսակցությունը (ՀԿ)՝ 3.41% (452 ձայն), ՔՊ-ն՝ 35.32% (4,681 ձայն), իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (ՈՒՀԴ)՝ 19.68% (2,609 ձայն)։ Արտաշատում (27 728 մասնակից) ՆՀԿ-ն ստացել է 3.43% (948 ձայն), ՀՅԴ-ն՝ 10.59% (2,925 ձայն), իսկ ՔՊ-ն հաղթել է 85.95%-ով (23,729 ձայն)։ Մարտունիում (18 630 մասնակից) «Մեր Համայնք» դաշինքը հավաքել է 16.30% (2,971 ձայն), «Ապրելու Երկիր»-ը (ԱԵԿ)՝ 4.81% (878 ձայն), ՀՅԴ-ն՝ 11.26% (2,053 ձայն), իսկ ՔՊ-ն ստացել է 67.61% (12,320 ձայն)։  

Արթիկում (17 578 մասնակից) ՄՌԿ-ն ստացել է 10.53% (1,840 ձայն), ԱԵԿ-ը՝ 8.84% (1,545 ձայն), «Հայաստան» կուսակցությունը՝ 5.82% (1,017 ձայն), իսկ ՔՊ-ն հաղթել է 74.79%-ով (13,067 ձայն)։ Գորիսում (15 011 մասնակից) ԱՄԿ-ն ստացել է 6.41% (957 ձայն), իսկ ՔՊ-ն՝ 93.57% (13,959 ձայն)։ Եղեգնաձորում (15 424 մասնակից) ՆՀԿ-ն ստացել է 5.07% (779 ձայն), ԳԿ-ն՝ 46.86% (7,197 ձայն), իսկ ՔՊ-ն՝ 48.06% (7,382 ձայն)։ Ջերմուկում (2 824 մասնակից) ԱԵԿ-ն ստացել է 7.28% (205 ձայն), իսկ ՔՊ-ն՝ 92.70% (2,615 ձայն)։ Արմավիրում (13 942 մասնակից) ՔՊ-ն ստացել է 96.57% (13,395 ձայն), իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.43% (479 ձայն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում