Արտակարգ պատահար ծովում․ ավելի քան 2400 ուղևոր տեղափոխող զբոսանավը վնասվել է ուժգին քամու պատճառով
26/10/2026 16:22
Կարդացեք նաև
Բրեմերհաֆենի նավահանգստում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վթարի է ենթարկվել Mein Schiff 3 շքեղ զբոսանավը։ Քամու և ալեկոծության պատճառով նավը սեղմվել է դեպի կայանված կոնտեյներատարը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում։
Թեև բեռնանավի իրանը որոշակիորեն վնասվել է, նավաբեկության կամ ջրասուզման վտանգ չկա։ Զբոսանավում գտնվող ավելի քան 3300 մարդկանց շրջանում վիրավորներ չկան, և բոլոր ուղևորները ժամանակավորապես շարունակում են մնալ նավամատույցում կանգնած զբոսանավի վրա։ Մասնագետներն իրականացնում են տեխնիկական զննում՝ պարզելու, թե որքանով է նավը պատրաստ շարունակելու իր պլանավորված ուղևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում