«Էներգիայի համերաշխություն»․ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը գեներատորներ է հավաքագրել ձմռանն ընդառաջ
Կարդացեք նաև
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը «Էներգիայի համերաշխություն» (Энергия солидарности) նախագծի շրջանակում հավաքագրել է շուրջ 20 էլեկտրական գեներատոր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը իր հեղինակային հոդվածում։
Դեսպանի խոսքով՝ ձմեռային հերթական շրջանին ընդառաջ Ուկրաինայի քաղաքներն ու մարզերը լուրջ մարտահրավերների են բախվում էներգետիկ ոլորտում։ Գուսևը նշել է, որ ընթացիկ տարում մեկնարկած նախագծի շնորհիվ հավաքված գեներատորները կփոխանցվեն այն համայնքներին, որոնք ունեն ինքնավար էլեկտրասնուցման խիստ կարիք։ Դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանն ու ժողովրդին տրամադրված էներգետիկ սարքավորումների՝ մասնավորապես տրանսֆորմատորների, էլեկտրական վահանակների և լարերի համար, որոնք օգնում են վերականգնել վնասված ենթակառուցվածքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում