Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
27/10/2026 09:32
Կարդացեք նաև
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Օդանավակայանում Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը։ Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախատեսված է Թոմ Բերենդսենի հանդիպումը ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում