Ուժգին փոթորիկ և մրրկասյուն Անթալիայում․ կա 4 զոհ, կան հսկայական վնասներ

Ուժգին փոթորիկ և մրրկասյուն Անթալիայում․ կա 4 զոհ, կան հսկայական վնասներ

Թուրքիայի Անթալիա նահանգում մոլեգնում են տեղատարափ անձրևները, փոթորկալից քամին և մրրկասյունը (սմերչ), ինչի հետևանքով տեղի բնակիչներից 4 մարդ է զոհվել, իսկ շատերը կորցրել են իրենց գույքը։ Sabah պարբերականի փոխանցմամբ՝ տարածաշրջանում հորդառատ տեղումները հանգեցրել են լայնամասշտաբ հեղեղումների․ ջրասույզ են եղել ճանապարհներն ու ջերմոցները, իսկ ֆերմերները հսկայական վնասներ են կրում։ Հրշեջ-փրկարարական ծառայությունները Քաշ և Քումլուջա շրջաններից ստացել են ջրհեղեղների վերաբերյալ ավելի քան 30 ահազանգ։

Առավել ողբերգական դեպք է արձանագրվել Քեփեզ շրջանի Ֆևզի Չաքմաք թաղամասում, որտեղ մրրկասյունը շինհրապարակում ավերել է երկու կացարան-վագոնիկ և շրջել աշխարակային կրանը։ Ուժգին քամին վագոնիկներից դուրս է նետել հինգ բանվորի․ նրանցից երկուսը տեղում զոհվել են, երկուսը մահացել են հիվանդանոցում, իսկ հինգերորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ BNO News-ի փոխանցմամբ՝ հարևան շենքերը չեն վնասվել։ Մետեորոլոգիական ծառայությունը զգուշացրել է բնակիչներին, որ Անթալիայի կենտրոնական և արևմտյան ափամերձ շրջաններում սպասվում է 21-ից 50 կգ/մ², իսկ արևելյան հատվածում՝ 51-ից 75 կգ/մ² տեղումների քանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում