«Նրանց պետք է հեռացնել»․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կոշտ հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ

«Նրանց պետք է հեռացնել»․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կոշտ հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն կազմակերպության որոշումները պահանջում են նրա համաձայնությունը։ Բորդյուժան պարզաբանել է, որ քանի դեռ Երևանը պաշտոնապես դուրս չի եկել կառույցից, նա մնում է լիիրավ անդամ, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչն այսօր էապես խոչընդոտում է կազմակերպության աշխատանքներին։

Նախկին պաշտոնյան նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը հակասում է ՀԱՊԿ տրամաբանությանը․ երկիրը դադարեցրել է անդամավճարների վճարումը և 2024 թվականին հայտարարել անդամակցության «սառեցման» մասին, ինչը նախատեսված չէ կանոնադրությամբ։ Բորդյուժայի կարծիքով՝ Երևանը պետք է ինքնուրույն դուրս գա, իսկ երկիմաստ դիրքորոշումը պահպանելու դեպքում կառույցը պետք է հեռացնի նրան։ Հատկանշական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ևս հայտնել էր, որ Հայաստանի հեռացման հարցը կարող է բարձրացվել 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում՝ կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածների խախտման հիմքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում