Էրդողանը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև շփումներին աջակցելու մասին

Էրդողանը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև շփումներին աջակցելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 13-րդ գագաթնաժողովի շրջանակում ընդգծել է, որ Անկարան լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանն ու շփումներին։

Իր ելույթում Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում կայունության հաստատումը էական հնարավորություններ կբացի ինչպես տարածաշրջանի պետությունների, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Նա վստահեցրել է, որ թուրքական կողմը շարունակելու է հնարավորինս նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության ձևավորմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում