Նոր ճանապարհներ ու կառույցներ Սև լճի մոտ․ ադրբեջանական դիրքերն ամրապնդվել են՝ ըստ «Սպուտնիկի»
Կարդացեք նաև
Սյունիքի Սև լճի հարակից՝ Հայաստանի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինուժը 2024–2026 թվականներին ամրապնդել և ընդլայնել է դիրքերը։ Այս մասին գրում է Aysor.am-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Արմենիա»-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները։
Ըստ հրապարակման՝ Sentinel-2 արբանյակի՝ 2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի պատկերների համեմատությամբ տեսանելի են նոր գրունտային ճանապարհներ, գոյություն ունեցող ճանապարհների լայնացում, տարածքների մաքրում և նոր կառույցներ։ Դիրքերի շուրջ արձանագրվել են նաև ինժեներական աշխատանքներ։
Ուսումնասիրության համաձայն՝ դիտարկված դիրքերից մեկում փոփոխությունները տեղի են ունեցել 2024–2025 թվականներին։ Հրապարակման հեղինակները նշում են, որ այդ դիրքերը Հայաստանի տարածքում են նաև ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզներով։
Նյութում ընդգծվում է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումը շարունակվել է նաև Տավուշում սահմանազատման գործընթացի մեկնարկից և 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում