TRIPP-ն ու նոր Սահմանադրությունը․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը պարզաբանել է դիրքորոշումը

TRIPP-ն ու նոր Սահմանադրությունը․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը պարզաբանել է դիրքորոշումը

Ազգային ժողովում անցկացված խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է TRIPP նախագծին, խաղաղության գործընթացին և նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությանը։ Պատգամավորն ընդգծել է, որ ընդդիմադիր ուժը դեմ չէ ապաշրջափակման ծրագրին, այլ խնդիրներ է տեսնում գործընթացների հաջորդականության և ժամանակագրության մեջ։

Աբրահամյանի խոսքով՝ TRIPP-ն ու խաղաղության գործընթացը մեկնարկել են զուգահեռաբար, և գործնականում TRIPP-ը նույնականացվում է խաղաղության պայմանագրի հետ։ Նա նշել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների քվեն ստացել է խաղաղության խոստումով։ Հատուկ անդրադառնալով մայր օրենքի փոփոխությանը՝ Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանից կա Սահմանադրությունը փոխելու հրապարակային պահանջ, և իշխանության քայլերը, չնայած հերքումներին, հերթական զիջումն են Բաքվին։ Խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ եթե խաղաղության պայմանագիրն ու TRIPP-ը խորհրդարան բերվեին միասին, իրենց քվեարկությունը լիովին այլ կլիներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում