Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց․ «Ադեկվադ»-ը հայտարարում է պայքարը շարունակելու մասին

Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց․ «Ադեկվադ»-ը հայտարարում է պայքարը շարունակելու մասին

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքարկումը մերժվել է։ Այս մասին հայտնել է միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ դատարանի որոշումը որակելով կանխատեսելի և իրավական հիմնավորումներից զուրկ։

Տեր-Նակալյանի պնդմամբ՝ քրեական գործը չունի որևէ իրավական հոդաբաշխ հիմք և հանդիսանում է ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր բոլոր դրսևորումներով հակասում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ), այնպես էլ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին։ Միաբանության ներկայացուցիչը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրենք չեն ընկրկում, իսկ պայքարը դեռ նոր է սկսվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում