Բելգիայի թագավորը մերժել է վարչապետի հրաժարականը. Բարտ դե Վևերը շարունակելու է բյուջետային բանակցությունները
Կարդացեք նաև
Բելգիայի Ֆիլիպ թագավորը չի ընդունել վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության հրաժարականը և նրան հանձնարարել է շարունակել երկրի 2027 թվականի պետական բյուջեի շուրջ փոխզիջում գտնելու ջանքերը։ Այս մասին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է թագավորական պալատը։ Նշվում է, որ միապետը վարչապետին ուղղորդել է շարունակել բանակցությունները բյուջետային վաճառձգված խնդիրների շուրջ։
Ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Բելգիայի կառավարությունն ամիսներ շարունակ չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ բյուջետային ծախսերը 10 միլիոն եվրոյով կրճատելու և հարկային քաղաքականության փոփոխությունների հարցում։ Բարտ դե Վևերը հրաժարականը ներկայացրել էր դեռևս նոյեմբերի 2-ին, ինչից հետո Ֆիլիպ թագավորը վերապահել էր որոշ ժամանակ՝ իրավիճակը կշռադատելու համար։ Մինչ երկիրը կանգնած է կառուցվածքային լուրջ մարտահրավերների առաջ, տնտեսական ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ․ 2025 թվականին բյուջեի պակասուրդը հասել է ՀՆԱ-ի 5 տոկոսին՝ եվրոպական թույլատրելի 3 տոկոս սահմանափակման ֆոնին, իսկ պետական պարտքն արդեն գերազանցում է 735 միլիարդ եվրոն՝ կազմելով ՀՆԱ-ի ավելի քան 110 տոկոսը (սահմանված 60 տոկոսի դիմաց)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում