Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին
08/11/2026 12:15
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ։ Համապատասխան գրառումը տեղադրվել է գերատեսչության պաշտոնական էջում՝ X սոցիալական ցանցում։
Թուրքական կողմը հրապարակված ուղերձում շնորհավորել է Ադրբեջանին Արցախի վերահսկողության անցնելու և օկուպացիայի առիթով՝ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակին։
«Խորը կարեկցանքով և վշտով մենք հարգում ենք բոլորի հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի համար», — նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում