Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Կարդացեք նաև
Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում կամ լարվածություն սերմանելու ցանկացած փորձ նախապես դատապարտված է ձախողման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա ամուր միասնությունն ու գործընկերությունն ակնհայտ անհանգստություն են առաջացնում որոշակի շրջանակներում։
«Բավական է հայացք նետել պատմությանը՝ հասկանալու համար, թե ինչի են ընդունակ Թուրքիան, Ադրբեջանը և մյուս թյուրքական պետությունները, երբ գործում են համատեղ։ Մենք տարբեր պետություններ ենք՝ տարբեր ինստիտուցիոնալ կառուցվածքներով։ Սակայն մեզ ամուր կապում են եղբայրական կապերը։ Հենց այդ կապն է մեզ ուժ տալիս։ Մեր եղբայրությունը մեր ընդհանուր անցյալի, մշակութային ժառանգության և այն մեծ հարստության ամենահուսալի երաշխիքներից մեկն է, որը մենք փոխանցելու ենք ապագա սերունդներին», — նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ երկու երկրների ճակատագրերն անքակտելիորեն միահյուսված են, և կողմերն այսուհետ ևս շարունակելու են ուս ուսի տված առաջ շարժվել տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման ճանապարհով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում