Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով է սկսել Ռիխարդ Ռապորտի դեմ պայքարը Բուդապեշտի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով է սկսել Ռիխարդ Ռապորտի դեմ պայքարը Բուդապեշտի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջող է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում։ Նոկաուտ փուլի առաջին խաղային օրը հայ շախմատիստը 11։9 հաշվով առավելության է հասել հունգարացի հայտնի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

Մարտիրոսյանն առանձնահատուկ վստահ խաղ է ցուցադրել՝ հաղթանակ տանելով նաև առաջին օրվա դասական շախմատի պարտիայում, ինչը մեծապես նպաստել է ընդհանուր հաշվեկշռում առավելության ամրապնդմանը։

Նշենք, որ նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-18-ը։ Մրցաշարի ձևաչափի համաձայն՝ շախմատիստներն ամեն օր խաղում են 7 պարտիա, որոնցից 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական ժամակարգերով։ Մարտիրոսյանի և Ռապորտի միջև դիմակայությունը կշարունակվի նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում