Տիգրան Արզաքանցյանը կղեկավարի «Մերգելյան ինստիտուտը»
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, տարաբնույթ սկանդալային պատմություններով հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ «Մերգելյան ինստիտուտի» տնօրենի պաշտոնը։ Նա մասնավորապես գրել է.
«1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։
Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։
Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում