Տիգրան Աբրահամյան. արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը հարված է ինքնությանը
26/11/2026 11:58
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու հարցին՝ քննադատելով այդ քայլը միջազգային ստանդարտով հիմնավորող պաշտոնյաներին։
Իր հրապարակման մեջ Աբրահամյանը գրում է. «Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ:
Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:
Սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում