Թրամփի կրիպտոընկերության տոկենը փլուզվել է՝ Binance-ին մեղադրել են մանիպուլյացիայի մեջ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապվող World Liberty Financial (WLF) կրիպտոարժութային ընկերության տոկենի արժեքը երկու ժամում նվազել է ավելի քան 50 տոկոսով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը կրիպտոարժույթի գինը 0․037 դոլարից իջել է մինչև 0․016 դոլար։
Գնի կտրուկ անկման ֆոնին ընկերությունը շուկայում մանիպուլյացիա կատարելու մեջ մեղադրել է Binance կրիպտոարժութային բորսային։ WLF-ի պնդմամբ՝ բորսան ինքնուրույն փակել է տոկենի առքուվաճառքի դիրքերը, ինչն էլ հրահրել է արժեքի արագ փլուզումը։
Binance-ից արձագանքել են՝ նշելով, որ տեղյակ են ստեղծված իրավիճակից և վերլուծում են տվյալ ժամանակահատվածի շուկայական ակտիվությունը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Կոլումբիայի շրջանի դատարանում Թրամփի և WLF-ի դեմ հայց էր ներկայացվել՝ նրանց մեղադրելով ավելի քան 2 միլիարդ դոլարի կրիպտոարժութային գործարքների հետ կապված կոռուպցիայի մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում