ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Ամերիկայի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստեր Սամուել Սևյանին. ֆոտոշարք

Ֆեյսբուքյան իր էջում ԱՄՆ դեսպանությունը գրում է`

ԱՄՆ դեսպանության կողմից շնորհավորում ենք Ամերիկայի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստեր Սամուել Սևյանին: Նա այս հեղինակավոր կոչման արժանացել է 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական հասակում, ավելի քան մեկ տարով ավելի վաղ, քան նրան նախորդող Ռոյ Ռոբսոնն էր: Այս արդյունքով նա դարձավ աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը: Այսօր նրա ծննդյան օրն է: Մաղթում ենք նրան լավագույնը և հույս հայտնում, որ նա կշարունակի հպարտություն պարգևել ամբողջ աշխարհի ամերիկացիներին և հայերին

Հետևեք մեզ նաև Telegram-ում