Գյումրիում տեղի ունեցած դեպքերը ու արձագանքները բացահայտում են պետությունում առկա շատ ճաքեր
17/01/2015 12:29
Նմանատիպ
Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Գյումրիում տեղի ունեցած դեպքերը ու արձագանքները բացահայտում են պետությունում առկա շատ ճաքեր։ Ժամանակակից մրցակցային ժողովրդավարական երկրների հիմքը կոմունիկացիան է՝ այն էլ մրցակցային։ Այսինքն տարբեր կարծիքները, տարբեր հարթակները, տարբեր խողովակները։ Մեզ մոտ այդ հարթակներից մնացել են հասարակ ժողվուրդը, որի հիմնական գործիքը ցույցն է ու ընդվզումը, կամ էլ իշխանական ներքին ոչ թափանցիկ քննարկումները։ Նույնն էլ /հլը ավելի վատ/ Ռուսասատնն է։ Ու հիմա ինչպե՞ս պետք է նման ռեժիմ ունեցող երկրները համատեղ լուծեն խնդիրը՝ ուժային հարաբերություններով։
Օրինակ, կարող էին չէ՞ իրավաբանները հենց վաղը այս թեմայով միջազգային համաժողով կազմակերպել, հրավիրել ռուս կոլեգաներին ու զեկուցումներով հանդես գալ, քննարկել խնդիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում