Յուրա Մովսիսյանը միացել է «Սպարտակին» (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Մոսկվայի «Սպարտակին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում` Մարբելյայում: Հիշեցնենք, որ «Սպարտակն» ավելի վաղ էր մեկնել Իսպանիա, իսկ Մովսիսյանը, ստանալով մարզչական անձնակազմի համաձայնությունը, թիմակիցներին միացել է այսօր երեկոյան:

«Յուրա Մովսիսյանը Մարբելյայում միացավ մեզ»,-ասվում է «Սպարտակի»` Twitter-ի պաշտոնական էջում կատարած հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է յոթ խաղի և խփել է մեկ գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում