Հայուհի դիպուկահար. Բանակը հզորություն է, համազգեստը՝ հույս
Նմանատիպ
Անի Մարգարյանի Բլոգ-ը գրում է.
Այսօր թեկուզ online տարբերակով, այնուհանդերձ ուրախ եմ, որ առիթ ունեցա զրուցելու ազգանվեր, քաջ, կիրթ ու գեղեցիկ հայուհի-դիպուկահար Անժելիկայի հետ: Արդյունքում ինքնատիպ հարցազրույց ստացվեց.
-Ինչու՞ բանակ, գեղեցիկ արտաքինով հայուհին պատրա՞ստ էր հայկական մենթալիտետի արդյունքում առաջ եկած խոչընդոտներ հաղթահարել: Ինձ մի շարք զինվորականներ անկեղծ խոստովանել են, որ չեն պատկերացնում կնոջը՝ բանակում: Խնդիրներ ծագե՞լ են, միգուցե քեզ որպես աղջիկ՝ առավել մե՞ղմ են վերաբերել այս կամ այն հարցում քան ասենք արական սեռի զինծառայողների:
-Բանակը հզորություն է, իսկ համազգեստը՝ հույս, հաղթանակի ներշնչանք, իսկ մենթալիտետի վերաբերյալ ասեմ, որ մարդիկ ովքեր դեմ են բանակին և կնոջ ներկայությանը՝ բանակում, նրանք պարզապես չեն հասկանում և ընկալում հայրենիքի կարևորությունը, սեփական հողի ամրությունը: Իրականում այնտեղ որտեղ ես եմ ծառայել, ու այն հաստիքում որն էր՝ դիպուկահար, բավականին բարդ է, որովհետև ժամկետային զինծառայողի համեմատ՝ եռակի անգամ ծանր է՝ թե՛ ֆիզիկականը, թե՛ հոգեբանականը: Իհարկե, կա ցավոք տղաների մի զանգված, որոնք ծաղրում են, բայց կա տղաների գրագետ-կրթված մասսա, ովքեր կողմ են և քաջալերում են, անգամ հպարտանում են, որ մեր երկրում կան հայրենասեր խիզախ աղջիկներ:
_Հայրենիքին ծառայելու որոշումը մանկու՞ց ես ընդունել: Ընտանիքդ ունի? իր ներդրումն այս հարցում, թե՞ հակառակը՝ դեմ է եղել:
_Դե մանկուց կար սերը, այո՛, բայց միայն սերը քիչ է, ու երբ հասունանում ես, սկսում ես ուսումնասիրել պատմական փաստերը, հետաքրքրվել պատմությամբ. արդեն ոչ թե սկսում ես պարզապես սիրել բանակն ու ծառայելը, այլ մի տեսակ սկզբունքի հարց է առաջ քաշվում:
_Դիպուկահար դառնալու համար, ըստ քեզ, ինչպիսի՞ հատկանիշներ են առաջնային ու պարտադիր:
_Անտարբերություն, սառնություն, անսիրտ վերաբերմունք, կոպտություն, խորը ուսումնասիրած հոգեբանություն և ամենակարևորը՝ շուտ կողմնորոշվելու հատկություն:
_Հայաստանում նո՞ր է կայանում դիպուկահարների դպրոցը: Ո՞ր պետության ռազմական ինստիտուտն է կարելի էտալոն համարել դիպուկահարների դպրոց ստեղծելու և զարգացնելու հարցում:
_Այո՛, նոր է և ասեմ, որ բավականին հաջողված: Որքանով տեղյակ եմ, Հունաստանի դիպուկահարներն են լա՜վ պատրաստված, և անգամ չափազանց լավ պատրաստված:
_Կարևո՞ր ես համարում դիպուկահարի կամ առհասարակ հայ երիատասարդ զինծառայողի համար սեփական պատմության, ինչպես նաև ոչ պակաս կարևոր օտար լեզուների իմացությունը, որպեսզի հնարավոր լինի շփումներ հաստատել ու համընթաց քայլել աշխարհի հետ:
_Անպայման, առանց սեփական պատմությունն իմանալու՝ ծառայությունը ծառայություն չի լինի: Պատմություն չիմացող երիտասարդները հաճախ ասում են՝ գնանք բանակ, ի՞նչ անենք, կտրվենք տանից, քաղաքից: Դե արի ու կաթի հոտը բերաններից եկեղներին բացատրի, պատմի ամբողջ պատմությունն ու ստիպի սեփական հայրենասիրությունն ընկալելը: Օտար լեզուների առումով էլ ցանկալի եմ համարում, բայց ոչ պարտադիր, կարելի է լուռ էլ հաղթանակի հասնել…
_Մեր պատմության պատերազմական ո՞ր դրվագը կամ ո՞ր ճակատամարտի հերոսական պատմությունն ես սիրում: Ինչպես նաև ասա քեզ համար օրինակ հանդիսացող պատմական դեմքի մասին:
_Ինձ համար մեծ հերոսական քայլ եմ ընդունում Հունան Ավետիսյանի արածը: Ես նույնպես պատրաստ եմ այդ քայլին գնալ յուրաքանչյուր պահի: Ինձ համար մեծ նշանակություն ունի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը և Արցախյան պատերազմը: Այդ ժամանակ մենք բավականին ծանր դրության մեջ էինք` սովը, շրջափակումը, մութը, ցուրտը, հացի խնդիր էր…հերթերը…սարսափելի բաներ եմ լսել, բայց մենք հաղթեցինք:
-Ինչպես գիտես, Ադրբեջանի դիպուկահարները շատ հաճախ կրակում են նպատակաուղղված բնակելի տների ու խաղաղ բնակիչների վրա, ինչը հակասում է զինադադարի չգրված մարդկային օրենքներին: Ձեռքդ դիր սրտիդ ու ասա, երբևէ նպատակաուղղված նշան կբռնե՞ս թշնամու խաղաղ բնակիչների վրա:
_Նախ ասեմ, որ զինադադարը պայմանական է, իսկ հրադադար գոյություն չունի: «Ադրբեջան» ասվածն ինձ համար նույն տականք թուրքն է. դա իմ անձնական կարծիքն է: Հա, կուզենայի գոնե մեկ ընտանիք ջնջել, որպեսզի իրենք էլ զգան, թե ինչ է նշանակում հղի կնոջ վրա ձեռք կամ զենք բարձրացնելը, կամ երեխաներին նետել գետն ու կրակի բերանը…մարմնովս սարսուռ է անցնում՝ ամեն անգամ հիշելով սրիկաների քայլերը:
_Ունե՞ս ընտրյալ արդեն: Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ գծերով օժտված տղամարդ ես պատկերացնում քո կողքին:
_Ընտրյա՞լ J Ձգտում եմ, որ լինի ինձ պես հստակ կողմնորոշվող, ու հայրենիքի նկատմամբ ունենա նույն պատկերացումները, ինչը որ ես ունեմ, գոնե չնչին չափով, և ամենակարևորը՝ ինձ պես խանդոտ J
_Ի՞նչ նոր բաներ կուզենաս տեսնել մեր բանակում, և ի՞նչ կմաղթես հայ զինվորին:
_Մեր բանակում կցանկանայի տեսնել աղջիկների հոսք, կուզենայի, որ այն վատը, որ այսօր լսում ենք ԶԼՄ-ներից՝ սպանություն-ինքնասպանություն, վերջ ունենար, ու կարծում եմ՝ աղջիկները հենց դրանում կարող են որևէ օգտակարություն ունենալ: Մեկ էլ ասեմ, որ կուզենայի՝ ծանր «բուշլատները» փոխեին J
_Եվ վերջում՝ քո մաղթանքները նախ հայերին. շուտով Ամանորն է մոտենում: Եվ մասնավորապես հայ աղջիկներին ու կանանց ի՞նչ կցանկանաս:
_Մեեեեծ սրտով ցանկանում եմ, որ հայ աղջիկները հասկանան ու գնահատեն հայ տղամարդկանց, որովհետև մեր տղամարդիկ լավն են, մի՛ գնացեք արտասահմանցու հետևից: Մաղթում եմ, որ նոր ձեռքբերումների տարի լինի ձեզ համար, և լինեք երջանիկ, դա ամենակարևոր երևույթն է՝ մանավանդ հայ կանանց ու աղջիկների համար: Եղե՛ք առողջ , երջանիկ ու անպայման հայ տղամարդկանց կողքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում