Շանթ Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է. դատարան է հրավիրվել «Շտապօգնության» բրիգադ
30/01/2015 16:23
Նմանատիպ
Tert.am-ը գրում է․
Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում՝ ցավում է մեջքը և գլուխը:
Թեև նա խնդրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, սակայն դատավորը նշեց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ:
Շանթ Հարությունյանը նշեց, որ սիրտը խառնում է, և Քրեակատարողական հիմնարկում իրեն թույլ չեն տվել դիմել բժշկի՝ ասելով, որ դա կկարողանա անել դատարանում:
Դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է կանչվի «Շտապբուժօգնության» բրիգադ, որը կպարզի, թե արդյոք Շանթ Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում