Ջհանդամը մասնակցեք

Ջհանդամը մասնակցեք

Գերասիմ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Այսօր լրահոսում տեղեկություն հայտնվեց, որ Թուրքիան չի մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այստեղ են ասել, ներողություն օտարածին և “բաբոյական” արտահայտության համար` ջհանդամը մասնակցեք, սև…: Իսկ ով էր ձեզնից այլ բան ակնկալում… այդպիսին էք դուք` խիստ կանխատեսելի. քաղաքակրթության դեմ պատերազմող և նրա հետ չաղերսվող, սեփական խնդիրներից վախեցող և փախնող… Եթե սրան ավելացնենք ծայրաստիճան ցինիզմն ու էժանագին հնարքները, ի մասնավորի հենց ապրիլի 24-ին ինչ-որ պատմական “հաղթանակ” նշելու և նմանատիպ այլ դրսևորումներով, ապա պատկերն ավելի ամբողջական կներկայանա…
Այս պահից սկսած ես ինձ իրավունք եմ վերապահում այլևս, երբեք չանդրադառնալ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշմանը… սրա մասին խոսելը, թեկուզ ակնարկելը համարում եմ մեծագույն ապտակ իմ ազգային ինքնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում