ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է. երեխան ծնվել է զույգ հղիությամբ. ՏԵՍԱՆՅՈւԹ
12/02/2015 16:53
Նմանատիպ
Հոնգկոնգում բժիշկներն առնչվել են առեղծվածային մի դեպքի. նորածին աղջկա որովայնում երկու սաղմ է հայտնաբերվել:
Երկու սաղմերն էլ պորտալարով կպած են եղել աղջկան: Սաղմերից յուրաքանչյուրը ունեցել է 4 վերջույթ, մաշկ, աղիքներ և ուղեղի հյուսվածքներ:
Երեխային վիրահատող բժիշկներից մեկը ասել է, որ դա բացառիկ դեպք է, երբ սաղմը գտնվում է սաղմի մեջ, և նա այդպիսի դեպքի երբեք չէր առնչվել:
Այս արտասովոր երևույթը պատահում է յուրաքանչյուր կես միլիոն հղիությունը մեկ:
Ինչպես հաղորդում է «CNN»-ը, վիրահատությունից հետո աղջկա վիճակը լավ է, սակայն այն հարցը, թե ինչպես են այդ սաղմերը հայտնվել աղջկա ներսում, և արդյոք դրանք իրականում սաղմեր են, մնում է անորոշ: Կա վարկած, որ աղջիկը եռյակից մեկն է, որ մոր հղիության ընթացքում անհայտ պատճառներով կլանել է մյուս երկու սաղմերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում